ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր
Ինչ է ուզում կինը տղամարդուց
Տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ կանանց գրավող միակ գործոնը փողն է, սակայն բազմաթիվ հետազոտություններն ապացուցեցին, որ կանանց ու տղամարդկանց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հասարակ չէ: Փրինսթոնի Opinion Research Corporation փորձագետները 21-54 տարեկան ամերիկուհիների շրջանում ավելի քան 2 ուղիղ հարցում են կատարել:
Պարզվեց, որ կանայք բնավորությունն ու անձնային տվյալներն ավելի բարձր են դասում, քան ֆիզիկական գրավչությունը Օրինակ` կանանց 13%-ը հայտարարել է, որ ծանոթանալիս ուշադրություն է դարձնում տղամարդկանց մկաններին, իսկ ազնվությունը հետաքրքրում է 66%-ին:
Ահա այն որակները, որոնք կինը ցանկանում է տեսնել իր տղամարդու մեջ:
Հավատարմություն. 10-ից 8 կին հայտնել է որ հավատարմությունը գլխավորն է, որ պետք է տղամարդն ունենա: Ցուցադրեք ձեր սերն ու կապվածությունը ձեր ընտրյալին:
Հուսալիություն. 4-ից 3-ը գտնում են, որ փնտրում են տղամարդ, որը կատարում է իր պարտականությունները և հետևողական է այդ հարցում: Պարզվում է` կանայք պատասխանատու տղամարդկանց համար խենթանում են:
Բարություն. երիտասարդ կանանց առաջվա պես գրավում են “վատ տղաները”, իսկ ավելի հասուն կանանց բարությունը, հատկապես բարությունն է հուզում, քանի որ այդ հատկությունը վստահություն է ներշնչում: Այլ խոսքով, եթե դուք մատուցողուհուն լավ եք վերաբերվում, ապա ձեր ընկերուհին կմտածի, որ իր հետ նույնպես բարի և ուշադիր կլինեք:
Հումորի զգացում. ցանկացած բարդությունների, խնդիրների վրա ծիծաղելու հատկությունը պարզապես անհրաժեշտ է: Եթե կարողանաք ծիծաղեցնել ձեր ընկերուհուն, ապա երկրորդ հանդիպումը հաստատ կկայանա:
Ինտելեկտ. պարզվում է, կանանց հետաքրքրում են հետաքրքիր, հարուստ ինտելեկտով տղամարդիկ, որոնց հետ ամոթ չէ մարդամեջ դուրս գալը: Բացի այդ, այն տղամարդիկ, որոնք խնդրի լուծումն իրենք են ստանձնում, օգնում են կանանց ապահով զգալու: Իսկ տղամարդիկ, որոնք անընդհատ կատարելագործվում են, երբեք ձանձրալի չեն լինում:
Ուշադրություն. ուշադիր եղեք, լսեք ձեր ընտրյալին: Կինն իրեն հարմարավետ ու ապահով է զգում, երբ գիտի, որ տղամարդն իր սմարթֆոնը մի կողմ է դրել իրեն լսելու համար: Կախարդական հնչողություն ունեն` “Ես քեզ լսում եմ: Պատմիր ինձ ամեն ինչ” խոսքերը:
Ռոմանտիկա. յուրաքանչյուր կին նուրբ զգացմունքերի մասին երևայական թռիչքներ ունենում է, որոնք նրան հնարավորություն են տալիս մոռանալու ամեն ինչ ու սիրելի մարդու հետ վայելելու այդ առանձնությունը:
Ոճի զգացողություն. տղամարդու հագնվելու կերպն անդրադառնում է կնոջ վրա: Կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք գիտեն հագնվել, չնայած այսօր այդ որակը Հայաստանում հետ է զարգանում:
21.11.2012 Կարդացեք նաև
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...
15.10.2019
Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց...
16.12.2016
Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի...
14.10.2016
Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի...
14.12.2015
Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել...
28.08.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ